Ա. Ղազարյան. Սոցոլորտում ներդրվող համակարգերը թույլ կտան խնայել տասնյակ միլիոնավոր դրամներ (Տեսանյութ)
Ամփոփվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գծի գործունեության 3 տարվա արդյունքները: Նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արդյունքները գերազանցում են իրենց ակնկալիքները:
«Ներդրված նոր տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս առաջին հերթին նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, մեծացնել արդյունավետությունն ու հասցեականությունը, մյուս կողմից էլ բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Մեծ աշխատանք է արվում քաղաքացիներին իրազեկելու, ինչպես նաև հետադարձ կապ ապահովելու համար»,-ասաց նախարարը:
ԿՀԻԿ հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանն էլ նշեց, որոշ համակարգեր դեռ ներդրման փուլում են, որոնք հնարավորություն կտան խնայել տասնյակ միլիոնավոր դրամներ. «Իհարկե, արդյունքները շոշափելի կլինեն մի քանի տասնյակ տարի անց»:
Նշենք, որ ներկայացվել են Ամերիկյան կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ ներդրված տեխնոլոգիական համակարգերը, որոնց միջոցով, ըստ նախարարության, սոցիալական պաշտպանության ոլորտում նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը:
Մանրամասները՝ տեսանյութում: