Հասել ենք ընդհանուր ընկալման. Վենետիկի հանձնաժողովի անդամ
«Ինչպե՞ս կարող ենք հանել մտահոգությունը, որ մի քաղաքական ուժ կարող է մենիշխանություն հաստատել»: Երևանի պետական համալսարանում ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ընթացող քննարկման ժամանակ Վենետիկի հանձնաժողովի անդամներին նման հարցով դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Վենետիկի հանձնաժողովի անդամներից Քրիստոֆ Գրաբենվարթերը (անդամ, Ավստրիա) պատասխանեց. «Եվրոպական սահմանադրություների փորձը նայելով՝ Վենետիկյան հանձնաժողովն ընդունում է, որ քաղաքական կայունությունը իրավական նպատակ է Սահմանադրության ձևավորման գործընթացում: Կան տարբեր եղանակներ կայունությանը հասնելու: Պայմանները երկրից երկիր տարբերվում են: Սա այն կետն է, որտեղ մեր առաջադրանքը համընկնում է կոնկրետ երկրում ձևավորված քաղաքական դաշտի նպատակների հետ: Մենք մտահոգություն էինք արտահայտել այն ընթացակարգերի վերաբերյալ, որոնցով կարգավորվելու է երկրորդ փուլը: Մենք ունենք ընդհանուր ընկալում, որ գոյություն ունեն երկու խնդիրներ, որոնք ի սկզբանե պետք է լուծվեն: 201 հոդվածով կոշտ կանոնակարգում է նախատեսված, որը հնարավոր չէ փոխել զուտ սահմանադրական գործընթացով: Մեր կարծիքն արտահայտելուց հետո հոդվածն ավելի մանրամասն դարձվեց և խնդիրները դարձվեցին ավելի բարդ: Դրա համար մեր մոտեցումն այն էր, որ այս դրույթը կարճացվի, ճկունության բացակայությունը չպետք է տանի նրան, որ լինի ընդամենը մեկ եղանակ՝ երաշխավորելու կայունությունը: Դրա համար Սահմանադրական եղանակով չի կարելի պարտադրել այդ կայունության միակ եղանակը, պետք է լինի ընտրություն՝ այդ կայունությանը հասնելու համար: Մենք եթե ասենք հասել ենք կոմպրոմիսի՝ ոչ: Հասել ենք ընդհանուր ընկալման»:
Այս պահին շարունակվում է Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:
Նախորդող հրապարակումներ՝
Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ու ՀՀ կուսակցությունների միջև քննարկումը
Նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՅԴ-ն կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կմասնակցեն, ՀԱԿ-ում դեռ չգիտեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան