Վենետիկի հանձնաժողովի անդամը` ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին
Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ մինչև սեպտեմբերի կեսերը ևս մեկ նախնական կարծիք է ներկայացնելու: Այս մասին Երևանի պետական համալսարանում ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ընթացող քննարկման ժամանակ ասաց Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարթերը` պատասխանելով հանդիպման ներկաներից մեկի հարցին, թե նախօրեին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան, արդյո՞ք որևէ տարաձայնություն չկա:
Ըստ նրա, Վենետիկի հանձնաժողովը մինչ այս պահը 89-րդ հոդվածի վերաբերյալ պատասխան չի ստացել. «Գիտենք, որ մեր կարծիքը հաշվի է առնվելու, բայց մենք դեռևս մեր առջև դրված չենք տեսել այդ հոդվածի նոր տեքստը»:
Հայաստանի Սահմանադրության նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական գնահատականում գրված է. ««Ազգային ժողովի կազմի և ընտրության կարգի» (հոդված 89) վերաբերյալ Հանձնաժողովի փորձագետները նշում են, որ ընդօրինակված է իտալական փորձը, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով կայուն մեծամասնություն չլինելու դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ձևավորում է մեծամասնություն»:
Փորձագետները նշում են, որ Իտալիայում այդպիսի ընտրական համակարգի եկել են տարիներ շարունակ տեղ գտած անկայունության արդյունքում, և դրա նպատակն է եղել հավասարակշռել ներկայացուցչականությունն ու կառավարելիությունը:
«Այդ համակարգը բազմամյա փորձի արդյունք է»,- գրում են փորձագետներն ու նշում, որ ամենևին էլ փաստ չէ, որ այն արդյունավետ կլինի նաև մեկ այլ երկրում:
Ըստ այդմ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հաշվի առնել, որ փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարելու կառավարման նոր՝ խորհրդարանական ձևի, և ձեռնպահ մնալու ընտրությունների երկրորդ փուլի հարցը սահմանադրությամբ կարգավորելուց: Նրանք, սկզբունքորեն դեմ չլինելով այդ ինստիտուտին, առաջարկում են այդ դրույթը հանել սահմանադրության տեքստից և կանոնակարգել Ընտրական օրենսգրքով: Այդպիսով, ըստ փորձագետների, անհրաժեշտության դեպքում ինստիտուտի վերանայելը կդյուրանա:
Նախորդող հրապարակումներ՝
«Քաղաքական հարցերին պատասխանելու իրավասություն չունենք». Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Լևոն Զուրաբյանին
Հասել ենք ընդհանուր ընկալման. Վենետիկի հանձնաժողովի անդամ
Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ու ՀՀ կուսակցությունների միջև քննարկումը
Նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՅԴ-ն կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կմասնակցեն, ՀԱԿ-ում դեռ չգիտեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան