Քրիստոֆ Գրաբենվարթեր. Նպատակը մեկն է՝ ապահովել խորհրդարանի այնպիսի կազմ, որն արտահայտում է ժողովրդի կամքը
Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագիծը զուրկ չի մնացել եվրոպական չափանիշներից, իսկ նախագծի երկրորդ գլուխն ունի բավականին ժամանակակից միտումներ ու համապատասխանում է եվրոպական ժամանակակից չափանիշներին: ԵՊՀ-ում ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց Վենետիկի հանձնաժողովի ավստրիացի անդամ Քրիստոֆ Գրաբենվարթերը:
Քննարկմանը ներկա են ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:
Արձագանքելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի որոշ դիտարկումներին ընտրակարգի փոփոխության վերաբերյալ, եվրոպացի փորձագետն ասաց. «Աշխարհում ունենք բազմաթիվ ընտրական համակարգեր, յուրաքանչյուր երկիր փորձել է օգտագործել այս կամ այն համակարգը` մեծամասնական, համամասնական և այլն, և նպատակը հետևյալն է` ապահովել խորհրդարանի այնպիսի կազմ, որն արտահայտում է ժողովրդի կամքը: Այնպես որ, եթե ընտրությունները արդար են, ապա էական չէ ընտրակարգը»:
Նա նշեց, որ երեկ էլ անդրադարձ են արել որոշ պարբերությունների, որոնք խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հնարավորություն են ստեղծում և հանգել են եզրակացության, որ Սահմանադրությամբ այդ նորմերը չեն արտահայտվում. «Հասկանում եմ, որ դա լուրջ խնդիր է, բայց դուք քաղաքական գործիչներ եք և իմ երկրում էլ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, որ ներկայացված չեն խորհրդարանում, այդպես են ասում` ընտրական համակարգը լավը չէ: Դա սովորական երևույթ է: Ընտրություններն առաջին հերթին պետք է լինեն ժողովրդավարական, ազատ` դա է հիմնական խնդիրը»:
Նախորդող հրապարակումներ՝
Վենետիկի հանձնաժողովի անդամը` ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին
«Քաղաքական հարցերին պատասխանելու իրավասություն չունենք». Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Լևոն Զուրաբյանին
Հասել ենք ընդհանուր ընկալման. Վենետիկի հանձնաժողովի անդամ
Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ու ՀՀ կուսակցությունների միջև քննարկումը
Նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՅԴ-ն կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կմասնակցեն, ՀԱԿ-ում դեռ չգիտեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան