ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչները ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Հարությունյանը, Արա Նռանյանը և Կարինե Մինասյանը, որոնք ունեն նախարարի կարգավիճակ, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում:
Ըստ նույն աղբյուրի, նրանց նաև անվճար բնակարաններ են հատկացվել Մոսկվայի կենտրոնում՝ Կուտուզովի պողոտայում, որտեղ ժամանակին շուրջ 30 տարի ապրել է Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը, ինչպես նաև Յուրի Անդրոպովը:
«Ի դեպ, Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է, որը մինչ այդ Զարգացման հայկական գործակալության տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, և իզուր չէր ժամանակին ավագ Հարությունյանը Ազգային ժողովում կրծքով պաշտպանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան