ԻԼԻՊ-ը հրապարակել է Պալմիրայի հնագույն տաճարի ավերակների լուսանկարները
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները համացանցում տեղադրել են Պալմիրայի հնագույն Բալ Շամին տաճարի ավերված լուսանկարները: Այս մասին հայտնում է The Telegraph- ը:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են գրոհայինները պայթուցիկ տարաներ դնում մ.թ. 17-րդ դարում կառուցված տաճարի պատերին, իսկ հուժկու պայթյունից հետո պատմամշակութային կոթողը հողին է հավասարվում:
«ԻԼԻՊ-ը հսկա պայթուցիկներ է դրել Բալ Շամին տաճարի պատերին, ապա դրանք պայթեցրել՝ մեծ վնաս հացնելով տաճարին»,-ասել է Սիրիայի հնությունների և գլխավոր թանգարանների տնօրեն Մամուն Աբդուլ Քարիմը:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը Պալմիրան գրավեց մայիսի վերջին` մուտք գործելով քաղաքի արժեքավոր ավերակներ: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին