Ագրարային ինստիտուտի որոշ բաժիններ են ընդունվում առանց քննություն հանձնելու. «Ժողովուրդ»
Վերջին տարիներին Հայաստանի ԲՈՒՀ-երը դիմորդների թվի անընդհատ անկումը դարձել է սովորական երևույթ: Բուհերը սկսել են տարբեր ուղիներ փնտրել՝ իրենց ուսանողների թիվը համալրելու համար: Մասնավորապես ինչպես պարզել է «Ժողովուրդ»-ը, Հայաստանի պետական Ագրարային ինստիտուտի որոշ բաժիններում ուսանողներ են ընդունում՝ առանց բարդույթների և քննություն հանձնելու:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ինստիտուտի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ, որը հաստատել է թերթի տեղեկությունները և այդ հանգամանքը հետևյալ կերպ մեկնաբանել. «Դա կառավարության հատուկ որոշմամբ է եղել: Բացառության կարգով ատեստատի տվյալներով ուսանողներ են ընդունվել, որը նախորդ տարում է գործել: Իսկ դիմորդների նվազումը համընդհանուր բնույթ է կրում:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Երևանի պետական կոնսերվատորիայում ևս դիմորդների «դեֆիցիտ» է եղել, և առանձին բաժիններում դիմորդներն այնքան քիչ են եղել, որ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը ներքին կարգով հրահանգել է ոչ մեկին «դուրս չթողնել» և բոլոր դիմածները ընդունվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները