Կորեաները պայմանավորվել են պատերազմ չսկսելու մասին
ԿԺԴՀ և Հարավային Կորեայի ներկայացուցիչները համաձայնության են եկել կարգավորել սահմանային ճգնաժամը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Հարավային Կորեան համաձայնել է դադարեցնել բարձրախոսներով հեռարձակումը ապառազմականացված գոտու երկայնքով, իսկ ԿԺԴՀ-ն ներողություն է խնդրել հրաձգության համար: Բանակցությունները շարունակվել են գրեթե երկու օր:
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել էր, որ քարոզչական հեռարձակումը հյուսիսկորեական իշխանությունների դեմ կշարունակվի, քանի դեռ Փհենյանը ներողություն չի խնդրել ապառազմականացված գոտում տեղադրված ականների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան