Մել Գիբսոնը հարձակվել է լուսանկարչուհու վրա
Ավստրալիայում ընթացող իսրայելական կինոյի փառատոնի ժամանակ սկանդալային դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը հարձակվել է լուսանկարչուհի վրա: Ինչպես գրում է lifenews.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ 59-ամյա դերասանը դուրս է եկել կինոթատրոնից իր նոր ընկերուհու՝ 24-ամյա Ռոզալինդ Ռոսի հետ:
Ինչպես պատմել է տուժածը՝ The Daily Mail-ի լուսանկարիչ Քրիստի Միլերը, ինքը որոշել է լուսանկարել դերասանին և ընդամենը մեկ անգամ է նկարել: Սակայն դերասանը կտրուկ է արձագանքել. նա հրել է կնոջը, այնուհետև սկսել բղավել և վիրավորել նրան: Հանդարտվել է միայն այն ժամանակ, երբ ընկերուհին նրան ասել է՝ «բավական է»:
Սակայն, դերասանի շրջապատում այդ կնոջ պատմածը հորինվածք են անվանում՝ նշելով, որ ոչ մի ֆիզիկական ուժ չի կիրառվել: Բացի այդ, դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ պապարացիները երկար հետևել են զույգին, իսկ դերասանը բազմիցս խնդրել է դադարեցնել դա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա