Դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:
ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված կազմակերպության կողմից մեկնարկել են սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքները:
Համապատասխան ընկերության մասնագետները ՔԿ հիմնարկում իրականացրել են մակաբույծների ոչնչացմանն ուղղված դեզինսեկցիոն և միկրոբների, միկրոօրգանիզմների և բակտերիաների վերացմանը միտված դեզինֆեկցիոն աշխատանքներ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ դեզինսեկցիոն՝ մակաբույծների ոչնչացմանն ուղղված միջոցառումներ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվում են առաջին անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում