Հայաստանը փորձում է ձեռք բերել քաղաքական աջակցություն՝ տրամադրելով իր ռեսուրսները. Բնապահպան
«Սևանից Ուրմիա լճին ջուր տրամադրելու իրանցի պատգամավորի հայտարարության մասին իմացել ենք նաև իրանական կայքերից, որից հետո նամակով դիմել ենք կառավարությանը: Արդեն տասը օր է նամակն ուղարկված է, սակայն ոչ մի պատասխան դեռևս չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նա տեղեկացրեց, որ նամակում պարզաբանում են պահանջում՝ հերքում կամ հաստատում այդ լուրերի. «Մինչ այս էլ, մենք ահազանգեր ենք ստացել Սևանի բնակիչներից, որ անընդհատ մարդիկ են գնում գալիս, ինչ-որ անհասկանալի բնապահպանական խմբեր, անգամ ուղղաթիռներով, շրջում ու ինչ-որ ուսումնասիրություններ կատարում այդտեղ»:
Նա ընդգծեց, որ Ուրմիա լիճը վատ վիճակում է, բայց ի՞նչ կապ ունի այստեղ Սևանը, ինչու՞ հենց Սևանից:
Հանդիպմանը ներկա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ ասաց, որ Ուրմիայի խնդիրը լուրջ քաղաքական խնդիր է Իրանի համար. «Հայաստանը փորձում է ձեռք բերել քաղաքական աջակցություն, այստեղ-այնտեղ տրամադրելով իր ռեսուսները: Մենք թույլ չենք տա Սևանին կպնեն և վերջ: Եթե ինչ-որ համաձայնագիր պետք է լինի մեր ջրային ռեսուրսների հաշվին և դա պետք է ստորագրվի առանց հասարակության համաձայնության՝ իրավական ուժ չի ունենա»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք տեխնիկապես հնարավոր է ջուր տանել Սևանից, նա նշեց, որ խողովակի միջոցով կարող են շատ հեշտությամբ տանել. «Սևանի ջուրը շատ բարձր որակի է, այն ունի խմելու ջրի որակ, և առանց ոչ մի խնդրի կարելի հասցնել այն այլ տեղեր»:
Սիլվա Ադամյանն էլ ասաց, որ եթե անգամ Սևանից ջուր տրամադրելու մասին լուրերը լինեն խոսակցության և ասեկոսեի մակարդակի, իրենք լուրջ են վերաբերվում, քանի որ առաց կրակ ծուխ չի լինում:
Ինգա Զարաֆյանն էլ ընդգծեց, որ Սևանի պատասխանատուները առաջին հերթին կառավարությունն ու ԱԺ-ն են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները