Սահմանադրական բարեփոխումների նախագիծն համապատասխանում է եվրոպական ստանդարտներին. Վենետիկի հանձնաժողովի անդամ
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շագելդյանը Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում նկատեց՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հանձնաժողովի հրապարակած գնահատականները դրական են:
Պատգամավորն ասաց, ինքը, ծանոթանալով հանձնաժողովի նախնական գնահատականին, բազմաթիվ առաջարկություններ և քննադատություններ էլ է տեսել: Մատնանշելով նախագծի մի քանի գլուխներում առկա խնդիրները՝ ՕԵԿ պատգամավորը նշեց, թե, հատակապես, մարդու իրավունքների վերաբերյալ հատվածում բազմաթիվ բացթողումներ է նկատել:
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչն էլ պատասխանեց, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծն ընդհանուր առմամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին:
«Այն որևէ կերպ դեմ չէ եվրոպական ստանդարտներին, մենք քննադատական խոսքով էլ ենք հանդես եկել, որպեսզի նախագիծն ավելի լավ այդ ուղղությամբ գնա: Մասնավորապես, Մարդու իրավունքներին վերաբերող հատվածն ամբողջությամբ համապատասխանում է Եվրոպական ստանդարտներին»,-ասաց հանձնաժողովի անդամը:
Հիշեցնենք, որ այս պահին ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում ընթանում է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հանդիպումը Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվում է ՀՀ սահմանադրական փոփոխության նախագիծը:
Նախորդող լուրեր՝
Քրիստոֆ Գրաբենվարթեր. Նպատակը մեկն է՝ ապահովել խորհրդարանի այնպիսի կազմ, որն արտահայտում է ժողովրդի կամքը
Վենետիկի հանձնաժողովի անդամը` ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին
Հասել ենք ընդհանուր ընկալման. Վենետիկի հանձնաժողովի անդամ
Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ու ՀՀ կուսակցությունների միջև քննարկումը
Նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՅԴ-ն կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կմասնակցեն, ՀԱԿ-ում դեռ չգիտեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին