Առաջիկա երկու օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ պաշտոնական կայքից:
Երևանում` օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: