«Քաղաքական հարցերին պատասխանելու իրավասություն չունենք». Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Լևոն Զուրաբյանին
«Մենք քաղաքական հարցերին պատասխանելու իրավասություն չունենք, կարող ենք միայն Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեր տեսակետները հայտնել»: Այս մասին հայտարարեց Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը՝ ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի այն հարցին, գիտե՞ն, թե որն է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նպատակը:
Զուրաբյանը նկատեց, թե «Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած անձին իշխանությունները մեկուսացնում են, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին»:
Ընդդիմադիր պատգամավորի այս դիտարկմանը ևս հանձնաժողովի անդամները բովանդակային պատասխան չտվեցին:
Հիշեցնենք, որ այս պահին ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում ընթանում է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հանդիպումը Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվում է ՀՀ սահմանադրական փոփոխության նախագիծը:
Նախորդող հրապարակումներ՝
Հասել ենք ընդհանուր ընկալման. Վենետիկի հանձնաժողովի անդամ
Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ու ՀՀ կուսակցությունների միջև քննարկումը
Նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՅԴ-ն կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կմասնակցեն, ՀԱԿ-ում դեռ չգիտեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան