Արամ Աթեշյան. Իրավիճակը կայունանալուց հետո Սուրբ խաչի պատարագը կկայանա
Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը խոսել է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին նախատեսված պատարագը չեղյալ հայտարարելու դրդապատճառների մասին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրական լրատվամիջոցին:
Արամ Աթեշյանը նշել է, որ պատարագը չեղյալ է հայտարարվել առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով: Պոլսի հայ համայնքի հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ պատարագի հետաձգումը պայմանավորված է վերջերս Թուրքիայի արևելյան շրջաններում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների հետևանքով ստեղծված լարված իրավիճակով:
«Տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մեր համայնքի անդամների շրջանում վախ կա և նրանք խուսափում են այդ շրջաններ գնալ: Մենք էլ, պատարագի և արարողության մասնակիցների անվտանգությունից ելնելով, որոշեցինք սեպտերբերին 6-ին նախատեսված պատարագը չեղյալ հայտարարել: Սակայն դա չի նշանակում է, որ պատարագը ընդհանրապես չի լինելու: Երկրում իրավիճակը կայունանալուց հետո պատարագը կիրականա»,-ասել է Աթեշյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պոլսո հայոց պատրիարքարանը պատարագ հետաձգելու մասին հայտարարություն էր տարածել:
2005 թ. թուրքական կառավարությունը ֆինանսավորել էր Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը: 2007 թ. վերանորոգման աշխատանքներն ավարտվել էին, իսկ 2010-ի սեպտեմբերի 19-ին 95 տարվա ընդմիջումից հետո Սուրբ Խաչում մատուցվել էր պատարագ: Թանգարանի կարգավիճակով գործող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն:
Նախորդող հրապարակում՝
Սուրբ խաչի պատարագը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան