ՀԲ-ի տրամադրված վարկով դպրոցներում փոխվում է մաշված գույքը
«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող թվով 106 ավագ դպրոցներին մատակարարվել է դպրոցական կահույք, որի ընդհանուր արժեքը կազմում է 634,8 մլն.դրամ: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես, տրամադրվել է 11748 աշակերտական և 1768 ուսուցչական սեղան, 23496 աշակերտական և 2493 ուսուցչական աթոռ, ինչպես նաև 2048 գրապահարան:
Այսօր թիվ 170 դպրոցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել. «Փորձել ենք նախ և առաջ օգնել ավագ դպրոցներին, որտեղ գույքն ամենամաշվածն էր: Ներկայումս ՀԲ-ի աջակցությամբ գույք է ձեռք բերվել հանրապետության բոլոր ավագ դպրոցների համար: Քանի որ խնայողություն էր առաջացել գնումների գործընթացում, կկարողանանք գույք մատակարարել նաև այն միջնակարգ դպրոցներին, որոնց ավագ դասարանների աշակերտների թիվը 100 և ավելի է»:
Մանրամասները՝ ԿԳՆ պաշտոնական էջում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են