Մշակույթ 20:30 26/08/2015

Ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների` հարիսա ու հանդիսավոր արարողություն

Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանը պատրաստվում է Մուսա լեռան  հերոսամարտի 100-ամյակին. ընթանում են բարեկարգման աշխատանքներ, նոր ցուցադրության կազմակերպում: Panorama.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն ասաց, որ բավականին հավակնոտ ծրագիր ունեն, ցանկանում են ինքնատիպ ձևով ներկայացնել ցուցադրությունը:

«Թե որքանով կհաջողվի, կհասցնենք այդ ծրագիրն ամբողջությամբ իրականություն դարձնենք, դա է խնդիրը»,- նշեց նա:

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը լրանում է սեպտեմբերին: Սեպտեմբերի 19-20-ին հուշահամալիրի տարածքում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կազմակերպվելու են ինչպես «Մուսա լեռ Հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության», այնպես էլ պետական հանձնաժողովի կողմից:

Դ. Սարգսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 19-ին ժամը 17:00-ին սկսվելու է ավանդական հարիսայի պատրաստման արարողությունը: Սեպտեմբերի 20-ի առավոտյան Երևանի Շահումյանի արձանի մոտից մեկնարկելու է քայլարշավ. 40 հոգի ոտքով գնալու են Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ժամը 10:00-ին մատուցվելու է պատարագ, կատարվելու է հոգեհանգստի արարողություն, ժամը 11:30-ին մեկնարկելու է հերոսամարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը, նաև՝ հարսիայի օրհնում, բաշխում, հյուրասիրություն:

Նշենք, որ կառավարության որոշմամբ 35 միլիոն դրամ է տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը` Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը կառուցվել է 1976 թվականին: Ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյան,
քանդակագործը` Արա Հարությունյանը:

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915 թ. Սվեդիայի (Սուեդիա) հայերի ինքնապաշտպանական կռիվները Մուսա լեռան վրա (www.armeniansgenocide.am)

Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնք ունեցել են 6000 բնակիչ: 1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Դժբախտաբար բոլորը չէ, որ ենթարկվեցից որոշմանը: Մի խումբ հոգևորականներ և ունևորներ փորձում էին համոզել, թե փրկությունը միայն հպատակության մեջ է: Բայց հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը (նրանց մեծ մասը զոհվեց), մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները:

Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ: Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը շարունակվեցի 2 օր անընդմեջ:

Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ (ավելի քան 1000 սպանված)՝ նահանջեցին: Հայերն այս անգամ վերցրին բավականաչափ ռազմավար: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Վերջանում էին պարենն ու ռազմամթերքը: Պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից, ուր կարող էին երևալ դաշնակիցների մարտանավերը: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար:

Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը (Մովսես Գըրքյան) պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ դիմում-աղերսագիր(անգլ.): Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում, իսկ թուրքերը բազմիցս դիմում էին հայերին՝ անձնատուր լինելու առաջարկով: Մուսալեռցիները վճռականորեն մերժեցին նրանց բոլոր վերջնագրերը և, պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Մի քանի մարդ ուղարկվեցի Հալեպ ու Ալեքսանդրետ՝ դաշնակիցների հետ կապվելու հույսով, սակայն՝ ապարդյուն: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով:

Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները (շուրջ 4 հազար մարդ) փոխադրվեցին Ֆրանսիա: 

Մուսա լեռան հերոսամարտը հայ ազգային-ազատագրական շարժման փայլուն դրվագներից է: Հերոսամարտն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը թարգմանվել է շատ լեզուներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, հիմնեցին Մուսալեռ ավանը (Էջմիածնի շրջանում), որտեղ հուշարձան է կանգնեցված ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}