Կոստանյանը Երմոլաևին է փոխանցել Կ. Պետրոսյանի մահվան առթիվ Ադրբեջանին ուղղված պահանջը
Միջազգային-իրավական համագործակցություն իրականացնելիս ՀՀ գլխավոր դատախազությունը սերտորեն համագործակցում է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հետ: Այս մասին Աստանայում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղար Լեոնիդ Երմոլաևի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ընդգծելով ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կարևոր դերը միջազգային հանցավորության դեմ պայքարում:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել՝ ԳԴՀԽ-ի շրջանակում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազությունների միջև ստեղծված արդյունավետ իրավական համագործակցությունը հետագայում կզարգանա և կամրապնդվի ընդհանուր նպատակների փոխըմբռնման հիման վրա:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի հետ բացակայում է իրավապահ համակարգների միջև շփման որևէ հարթակ և այս ոլորտում ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրավական լուծումներ` Գևորգ Կոստանյանը Լեոնիդ Երմոլաևի հետ քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության միջոցով լուծումներ գտնելու հնարավորությունը:
ՀՀ գլխավոր դատախազը Լեոնիդ Երմոլաևին է փոխանցել Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ իրավապահների կողմից քննվող քրեական գործով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությանն ուղղված քննչական պահանջը` Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցելու խնդրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում