2014-ին դպրոցական ուսումն անավարտ է թողել 244 աշակերտ. Բաղդասարյան
Հանրակրթական պետական դպրոցների աշակերտների թվաքանակը վերջին հինգ տարվա կտրվածքով աճել է՝ 2014-ին կազմել է 37482 աշակերտ, իսկ 2009-ին նրանց թվաքանակը եղել է 35293: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ուսումնական տարվան ընդառաջ անդրադառնալով դպրոցահասակ երեխաների թվի փոփոխություններին՝ ասաց ԱՎԾ սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց, որ ոչ պետական դպրոցներում նույնպես առաջին դասարանցիների թիվն ավելացել է: Ոչ պետական և պետական դպրոցներում դասավանդել են 39018 ուսուցիչ:
Նելլի Բաղդասարյանը նշեց, որ 2015 թվականի հետ կապված վիճակագրական տվյալներ դեռևս չկան. «Այդ վիճակագրությունը դպրոցներից հավաքվելու է ԿԳ նախարարությունը հոկտեմբերի 5-ին, ստուգվելուց հետո նոր 2016 թվականին փետրվարի 25-ին կներկայացվի մեզ»:
Անդրադառնալով աշակերտների ներհոսքին և արտահոսքին, նա նշեց, որ 2014-ին այլ մարզեր տեղափոխվել է 2512 աշակերտ, հանրապետությունից դուրս է եկել 5838 աշակերտ, որը 2009-ի համեմատ ավելացել է մոտ 2 հազարով:
«Դպրոցներից հեռացած և ուսումը անավարտ թողած աշակերտների քանակը շեշտակի նվազել է: Եթե 2009-ին նման աշակերտների թիվը կազմել է 5480, 2014-ին` 244 աշակերտ, որոնցից 143 դպրոցը թողել են սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, 59-ի ծնողները թույլ չեն դպրոց հաճախել, 25-ը տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, մնացած էլ չեն հաճախում մտավոր զարգացման և ֆիզիկական խնդիրների պատճառով»,-տեղեկացրեց ԱՎԾ սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետը:
Նախորդող հրապարակում՝
Վերջին հինգ տարվա կտրվածքով հանրապետությունում աշակերտների թիվը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են