
Համալիրը կառավարությանը տրված էր տնօրինման համար, ոչ թե վաճառելու. Սուրեն Զոլյան
Սա հուշահամալիր է, Երևանի ամենաերևելի շինություններից մեկը, որը նաև հստակ ֆունկցիոնալ նշանակություն ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին՝ ասաց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը:
«Կառավարությունն ի՞նչ գործ ունի, որ իրեն դրել է վաճառողի տեղ: Կառավարությանը տրված էր տնօրինման: Տնօրինել չի նշանակում վաճառքի հանել»,-նշեց Զոլյանը:
Սուրեն Զոլյանն ասաց, իր տպավորությամբ Հայաստանը զավթել է ինչ-որ մի խումբ և քանի որ ի վիճակի չէ տնօրինել, վաճառքի է հանում է էժան գներով:
«Ժամանցի կենտրոն բացելու փոխարեն ավելի լավ կլինի, աշխատատեղեր բացվեն: Ամեն ինչ արել եք՝ մնում է միայն ժամանցը»,-ասաց նա:
Նա զարմանալի է համարում, նախ և առաջ, թե ինչո՞ւ էր այդ շինությունը տրվել պաշտպանության նախարարությանը. «Պաշտպանության նախարարությունը հազար ու մի ավելի կարևոր գործառույթ ունի, բայց ոչ թե համերգներ և սպորտային միջոցառումներ կազմակերպելը: ՊՆ-ն մարզահամերգային համալիրում թատրոններ կազմակերպեր, լավ կլիներ, բայց դա իր գործառույթը չէ»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին