Հայաստանի բարձր վարկանիշը միջազգային ցուցակում. իրականությո՞ւն, թե՞ տպավորություն. Սասունյան

Աշխարհի 152 երկրների «Մարդու ազատության ցուցանիշի» վերջին զեկույցում Հայաստանին զարմանալիորեն բարձր վարկանիշ է տրվել: Ուսումնասիրությունը համատեղ իրականացվել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամի կողմից: 108 էջանոց համապարփակ զեկույցը երկրները դասում է ըստ քաղաքացիների անհատական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների:
Դասակարգումը հիմնված է 76 տարբեր ցուցանիշների վրա՝ խմբավորված 12 անվանակարգերում.
- օրենքի գերակայություն,
- ապահովություն և անվտանգություն,
- շարժում,
- կրոն,
- միություն, հավաք և քաղաքացիական հասարակություն,
- արտահայտություն,
- կառավարության մեծությունը,
- իրավական համակարգ և սեփականության իրավունք,
- դրամական միջոցների մատչելիություն,
- միջազգային առևտրի ազատություն,
- վարկային, աշխատանքային և բիզնես օրենսդրություն:

Ըստ «Մարդու ազատության ցուցանիշի»՝ աշխարհի տասը լավագույն երկրների թվում են Հոնկոնգը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան, Իռլանդիան, Անգլիան և Շվեդիան: Միացյալ Նահանգները 20-րդ տեղում է: Անցյալ շաբաթ հրապարակված 2012 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանը աշխարհում 53-րդն է, ավելի բարձր, քան նրա հարևաններից շատերը՝ Ադրբեջանը (126-րդ), Թուրքիան (62-րդ), Իրանը (152-րդ), և մի փոքր զիջում է Վրաստանին (48-րդ): Հայաստանի տպավորիչ վարկանիշը բացահայտում է ավելի ապշեցուցիչ գնահատական, երբ նայում ես այդ դասակարգման երկու հիմնական բաղադրիչներին. Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը տնտեսական ազատության, և 70-րդը՝ անձի ազատության ցուցանիշներում…

Հայաստանի վարկանիշը ես «զարմանալի» որակեցի այն պատճառով, որ ժողովրդի մեծ մասը հավանաբար չէր ակնկալում նման բարձր գնահատական, հաշվի առնելով ղեկավարության նկատմամբ մշտական քննադատությունը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Չնայած ճիշտ է, որ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ թերություններ ունի և արժանի է քննադատության, սակայն պետք է ընդունել, որ իշխանությունները ինչ-որ բան ճիշտ են արել Հայաստանի համար, որն իր վարկանիշով «Մարդու ազատության ցուցանիշով» գերազանցել է այնպիսի ազդեցիկ երկրների, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Քուվեյթը, Մեքսիկան, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ուկրաինան և Վենեսուելան:

Ժողովրդի կողմից Հայաստանի ընկալման և իրականության միջև առկա այս հակասության հավանական բացատրությունն այն է, որ Հայաստանի պաշտոնյաները վատ աշխատանք են տարել երկրի ձեռքբերումները գովազդելու համար: Հակառակ դեպքում, շատ հայեր այսպիսի բացասական տպավորություն չէին ունենա իրենց հայրենիքի մասին:

Այս միտքը պարզաբանելու համար վերցնենք Սինգապուրը, մի երկիր, որը հաջողությամբ գովազդում է իր նվաճումները և բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում որպես լավ կառավարման, արագ տնտեսական զարգացման և բարեկեցիկ կենսապայմանների նախատիպ: Չնայած կասկածից վեր է, որ այս «ասիական վագրը» ձեռքբերումների տպավորիչ ռեկորդ է սահմանել, սակայն զարմանալի է, որ Սինգապուրը վարկանիշային ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 43-րդ տեղը՝ ընդամենը 10 նիշով առաջ անցնելով Հայաստանից «Մարդու ազատության ցուցանիշում»: Եթե ուշադրություն դարձնենք Սինգապուրի շուրջ ստեղծված աղմուկին, ապա կարելի էր ենթադրել, որ այդ երկիրը պետք է տեղ զբաղեցներ լավագույն տասնյակում, իսկ Հայաստանը լիներ 100-րդը, հաշվի առնելով վերջինիս հասցեին մշտապես հնչող քննադատությունը:

Ինչպես ասում են «տպավորությունը իրականություն է»: Ըստ էության, տպավորությունը շատ ավելի կարևոր է, քան իրականությունը, քանի որ մարդիկ ամեն ինչի մասին դատում են իրենց սեփական տպավորությունների հիման վրա, անկախ նրանից, թե դրանք որքան են տարբերվում իրականությունից: Օրինակ, վերջին տարիներին Հայաստանը մի շարք միջազգային զեկույցներում շատ բարձր տեղեր է զբաղեցրել, քան սպասվում էր: Սակայն, Հայաստանի կառավարությունը երբեք չի գովազդել այս կարևոր վարկանիշները, դրանով իսկ ձախողելով երկրի համար դրական իմիջի ստեղծումը, որը կարող էր գրավիչ լինել օտարերկրյա զբոսաշրջիկների և ներդրողների համար:

Հետաքրքիր է, որ Հայաստանից շատ ավելի բարեկեցիկ երկրներ հետ են մնացել «Մարդու ազատության ցուցանիշում», ինչը կարող է նշանակել, որ երկրի հարստությունը, Ադրբեջանի դեպքում՝ նավթի բազմամիլիարդանոց եկամուտները, բարեկեցություն կամ ազատություն չեն երաշխավորում իրենց քաղաքացիների համար...

Սակայն, հաշվի առնելով Հայաստանի համեմատաբար բարձր վարկանիշը, նրա ղեկավարությունը այլևս չի կարող արդարանալ, թե երկրի զարգացումը կաղում է ֆինանսական և բնական պաշարների սահմանափակության պատճառով: Ամեն ինչ կախված չէ փողից: Քանի որ Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, ապա արդարացում չի կարող լինել անձի ազատության ցուցանիշով 70-րդ տեղը զբաղեցնելու համար: Վերջին ցուցանիշը կարող է մեծապես բարելավվել պետության կողմից առանց մեկ դրամ ծախսելու: Միայն անհրաժեշտ են հոգատար պետական պաշտոնյաներ, որոնք հանձնառու կլինեն բարելավելու ժողովրդի բարեկեցությունը:

Հայաստանի ղեկավարության ամենամեծ դեֆիցիտը ոչ թե ֆինանսական միջոցների, այլ հասարակության վստահության պակասն է: Իշխանությունները կարող են վերականգնել քաղաքացիների վստահությունը ջանադրաբար աշխատելով, որպեսզի կարողանան բարելավել նրանց կենսապայմանները, և միայն դրանից հետո հասարակության դրական ընկալումը կհամապատասխանի Հայաստանի համաշխարհային վարկանիշի իրականությանը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}