Մայրաքաղաքի դպրոցներում 462 սիրիահայ աշակերտ է սովորում
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներից 84-ում 462 սիրիահայ աշակերտ է սովորում, մանկապարտեզ է հաճախում 103 սիրիահայ փոքրիկ։ Այսօր ընթացիկ տարվա ծրագրերի արձանագրված արդյունքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Սիրիահայ երեխաների Երևանի կրթօջախներ արտահերթ են ընդունվում, վճարովի լրացուցիչ ծառայություններից էլ օգտվում են անվճար»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը։
Նա նաև տեղեկացրել է, որ Երևանի 12 վարչական շրջաններից 9-ում արդեն գործում են շախմատի դպրոցներ. առաջիկայում երեք վարչականներում ևս կբացվեն շախմատի դպրոցներ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են