ԱՄՆ և Ճապոնիայի ղեկավարները ճգնաժամի ֆոնին նոր համաձայնություն են ձեռք բերել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում ֆինանսական համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել` կապված գների անկման հետ: Այս մաին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Էսիհիդե Սուգան: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Economic Times-ը:
Երկրների լիդերները նաև քննարկել են Կորեական թերակղզու իրավիճակը, ողջունել են համաձայնագիրը, որը ձեռք է բերվել ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետություն ներկայացուցիչների միջև:
Ճապոնիայի վարչապետը նաև իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ նախագահին ազգային անվտանգության գործակալության վերահսկողության հաղորդագրության հետ կապված, նշելով, որ նման միջադեպերը կարող են ազդել երկրների ապագա հարաբերությունների վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Քերոլայն Քենեդին օգտագործել է իր անձնական էլեկտրոնային փոստը պաշտոնական նամակագրության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան