ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի միջև զբաղեցնում է առաջին տեղը բրենդի ճանաչելիությամբ
2015թ. առաջին կիսամյակում «IPM Research» մարքետինգի և հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիություն» հարցման արդյունքում ՎՏԲ-ն շարունակում է մնալ ամենաճանաչված բրենդը Հայաստանի բանկային շուկայում:
2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում (Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Դիլիջան) անցկացվել է հարցում տարբեր տարիքային խմբի 1 200 քաղաքացիների միջև: Հարցումն իրականացվել է պատահական ընտրության հիման վրա: Այս մասին տեղեկացնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հարցման ընթացքում պարզվել է ՎՏԲ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը` Top of Mind-ը (առաջին հանպատրաստից նշումը): Բացի այդ որոշվել է բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ը: Վերջինս բնութագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրենդերի/բանկերի հետ միասին:
Անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը հայաստանյան բանկերի շրջանում, և բրենդի ճանաչելիությամբ զբաղեցնում է 1-ին տեղը 19.3%-ով: Սա Top of Mind ցուցանիշի վերջին տարիների ամենաբարձր մակարդակն է:
Վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է նաև այնպիսի հիմնական ցուցանիշների աճ, ինչպիսիք են հանպատրաստից իմացությունը, հուշմամբ իմացությունը, ընդհանուր հանպատրաստից իմացությունը և Երևանում, և մարզերում: Բանկը նաև առաջատարն է շուկայում բանկային ծառայությունների ոլորտում հաճախորդների զանգվածային քանակով` հարցվածների ավելի քան մեկ երրորդը ներկայումս օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: ՎՏԲ բերնդը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը նաև հուսալիության ցուցանիշով:
ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևն ասել է. «ՎՏԲ-ն տարիներ շարունակ ցույց է տալիս Հայաստանում բրենդի իմացության լավագույն ցուցանիշ: Բրենդի ճանաչելիության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդների մեծ մասը բանկ ընտրելիս կողմնորոշվում է ոչ միայն ծառայությունների ոլորտը հաշվի առնելով, այլև ֆինանսական կառույցի կայունությունն ու հուսալիությունը և ընտրում է միջազգային ֆինանսական խումբ: Մենք հետագայում նույնպես ձգտելու ենք պահպանել առաջատարի դիրքերը և արդարացնել հաճախորդների ակնկալիքներն և վստահությունը»: