Վալերի Պերմյակովի դասալքության մասով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. «Ժամանակ»
«Ավետիսյանների ընտանիքի սպանության և Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքը զենքով ապօրինի լքած Վալերի Պերմյակովի դասալքության մասով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, և նա այժմ պահվում է ռուսական ռազմաբազայում: Նշենք, որ վճռով սահմանված չէ, թե որտեղ պետք է կրի իր պատիժը Պերմյակովը, մինչև սկսվի հայկական կողմի դատավարությունը»:
Այս առնչությամբ «Ժամանակ»-ի հարցին Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններ Լուսինե Սահակյանը ու Երվանդ Վարոսյանը պատասխանել են, որ ոչնչից տեղյակ չեն: Այս մասով ռուսական կողմը իրենց որևէ հարցում տեղյակ չի պահել: Դեռ հայտնի չէ նաև ժամկետը, թե երբ է Պերմյակովը հանձնվելու հայկական կողմին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան