ՀԷՑ-ը մանր և միջին ձեռնարկատերերից պահանջում է թանկացված սակագնով վճարել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ մի քանի օր է, ինչ մանր և միջին ձեռնարկություններից՝ խանութներից, և դեղատներից և փոքր արտադրամասերից, ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենց են այցելում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները (էլեկտրիկները) և պահանջում են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ըստ որի՝ իրենք տեղյակ են որ օգոստոսի 1-ից էլէներգիան 7 դրամով թանկացել է, և, ըստ այդմ, պատրաստվում են նոր սակագնով վճարել: Արդյունքում ձեռներեցները հայտնվել են անելանելի վիճակում: Եթե հրաժարվեն ստորագրել, ապա ՀԷՑ-ը կարող է իրենց խանութը կամ արտադրամասը հոսանքազրկել: Մյուս կողմից էլ, եթե ստորագրեն, ապա այլևս պատրաստվում են բարձրացված սակագնով վճարել էլէներգիայի համար:
«Ժողովուրդ»-ին դիմած ձեռներեցները հայտնել են նաև, որ «էլեկտրիկներն» իրենց թույլ չեն տալիս նույնիսկ մանրամասն ուսումնասիրել ներկայացվող փաստաթուղթը:
Թերթը դիմել է ՀԷՑ, սակայն այնտեղից փոխանցել են, որ խնդիրը կուսումնասիրվի այն ժամանակ, երբ կոնկրետ և անվանական փաստեր կներկայացվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան