Վանաձորի «Քիմպրոմ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց 8 ամսվա չվճարված աշխատավարձը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, Վանաձորի «Քիմպրոմ»-ի աշխատակիցները 8 ամսվա չվճարված աշխատավարձի պահանջով երեկ կրկին Լոռու մարզպետարանի շենքի մոտ էին: Նրանք ասել են, որ իրենց պահանջն ուղղում են ոչ միայն մարզպետին, այլև հանրապետության նախագահին, վարչապետին, էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարին, որ հարցը ուշադրության կենտրոնում պահեն:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հուլիսին «Քիմպրոմի»-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ նաիրիտցիների հարցը լուծվելուց հետո Կառավարությունը կանդրադառնա նաև իրենց խնդիրներին: Ցուցարարներն ասել են, որ թեև նաիրիտցիների խնդիրը լուծվել է, բայց իրենց հարցում տեղաշարժ չկա:
Մարզպետարանից ցուցարարներին փոխանցել են, որ մարզպետն արձակուրդում է, իսկ պատասխանատու մյուս անձինք ևս բացակայում են: Նրանց խնդրել են վերադառնալ երկու օրից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան