ՌԴ-ի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է
Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2015-ի առաջին կեսին կրճատվել է մեկ երրորդով: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին ասել է Չինաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը:
Բացի այդ, նա նշել է, որ ռուս-չինական առևտրաշրջանառության ծավալը ոչ մի կերպ չի կարող հասնել նախանշված 100 միլիարդ դոլարին: Դենիսովը հավելել է, որ կառավարությունները չեն պատրաստվում իրենց վրայից հանել այդ պարտավորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-3-ը կայցելի Չինաստան: