30 զինհաշմանդամ դրամական աջակցություն կստանան
«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն կտրամադրվի համայնքի 1, 2 և 2 խմբի 30 զինհաշմանդամի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ այս տարի ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակով առաջկցություն կստանա 362 ընտանիք:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Բարեգործական ծրագրի շրջանակում հավաքված 50 մլն դրամը բաշխվում է հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում ու Արարատի մարզում:
Ցուցակում ընդգրկված են.
• 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքները,
• ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված I խմբի բոլոր զինհաշմանդամները,
• ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2010-2015թթ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված II և III խմբերի զինհաշմանդամները:
Դրամաբաշխման արարողությունը տեղի կունենա ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում օգոստոսի 28-ին տեղի կունենա դրամաբաշխություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները