ՕՊԷԿ անդամ էկվադորը նավթի վաճառքից վնաս է կրում
Էկվադորը ՕՊԷԿ անդամ երկրներից առաջինն է, որ սկսել է նավթ վաճառել ի վնաս իրեն: Այս մասին հայտնում է «Գազետա» էլեկտրոնային պարբերականը` հղում անելով «Բլումբերգ» գործակալությանը:
Էկվադորը ՕՊԷԿ-ում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը նավթի արդյունահանման տեսանկյունից: Հուլիս ամսվա դրությամբ մեկ օրվա արդյունահանումը կազմել է 538 հազար բարել: Էկվադորը արդյունահանում է Orient տեսակի նավթ, որի մեկ բարելի արժեքը 39 դոլար է, իսկ օգոստոսի 26-ի դրությամբ էկվադորյան նավթի մեկ բարելի արժեքը կազմել է 36.67 դոլար:
Ինչպես հայտնում է Էկվադորի նախագահ Ռաֆաել Քորրեայի պաշտոնական կայքը նման որոշման նախագահը հանգել է այն բանից հետո, երբ ՕՊԵԿ անդամ մյուս երկրները, այդ թվում ՝ Ալժիրը, Վենեսուելան, Լիբիան հայտարարել են կազմակերպությունում արտակարգ քննարկում անցկացնելու մասին:
Իսկ ահա ՕՊԷԿ անդամ երկրների շարքում գերակա դիրք ունեցող Սաուդյան Արաբիան ոչ մի կերպ չի արձագանքել այդ հայտարարություններին: