Հասարակություն 14:25 27/08/2015

Նախագահը հյուրընկալել է բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին. «Հորդորում եմ ձեզ՝ եղե՛ք լավատես»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում և հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտներին:

Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության Նախագահի կողմից նվերներ:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նրանց՝ խրախուսանքի արժանի հաղթանակների համար, որոնցով, ըստ Նախագահի, կարելի է անչափ հպարտանալ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ուսումնական տարում մեր դպրոցականների ցուցաբերած արդյունքների մասին.

«Անկեղծորեն խոստովանում եմ ձեզ, որ եթե առարկայական օլիմպիադաներում մենք նույնիսկ մեդալներ չշահեինք, մենք էլի պետք է բավարարված լինեինք, որ մեր աշակերտները մասնակցում են այդ օլիմպիադաներին, բայց արդյունքները, իրոք, փառահեղ են. մեր աշակերտներն այդ օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե և 15 բրոնզե: Ես չեմ ուզում համեմատել մեր հեռու, մոտիկ հարևանների ցուցանիշները մեր երեխաների ցուցանիշների հետ: Ես դա անում էի նախկինում, բայց հիմա հաստատապես համոզվել եմ, որ մենք որևէ մեկին չենք զիջում, ավելի ճիշտ, եթե զիջում ենք՝ զիջում ենք միայն թվաքանակի առումով, իսկ գիտելիքի, ուսումնառության, աշխատասիրության բնագավառում, բացարձակապես չենք զիջում և չենք էլ զիջելու: Իհարկե, շատ ուրախալի է, որ այս արդյունքները կայուն են, և որևէ մեկը չի կարող ասել, որ պատահականության արդյունք են: Հայաստանի Հանրապետության աշակերտները առարկայական օլիմպիադաներին մասնակցում են 1993թ-ից, և գրեթե ամեն տարի մենք առաջընթաց ենք ունեցել: Բայց վերջին չորս տարիների արդյունքները, իրոք, գալիս են հաստատելու, որ այստեղ միանշանակ կայունություն գոյություն ունի, և որ այդ արդյունքները պատահականություն չեն, այլ դժվարին, բայց անհրաժեշտ բարեփոխումների ու նաև, անշուշտ, մեր ուսուցիչների, մեր ծնողների աշխատանքի բարելավման արդյունք են: Այստեղ կասկած լինել չի կարող:

Ուզում եմ շատ կարճ հայտարարություն անել և ասել, որ այսօր ես հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Արմեն Աշոտյանին և ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանին, որպեսզի նրանք միասին հայեցակարգ մշակեն, որն ուղղված կլինի դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Կարծում եմ, որ այսօր մենք արդեն հասել ենք այդ հանգրվանին:

Անշուշտ, ուրախալի է, որ այս տարի ավելացել է հանրակրթական դպրոցները ոսկե մեդալով ավարտածների թիվը, և շատ լավ է, որ գնալով այդ թիվն ավելանում է նաև մեր մարզերում սովորող աշակերտների շնորհիվ: Կամաց-կամաց Երևանի գերիշխանությունը զիջում է իր տեղը: Սա նշանակում է, որ մեր մարզերում գտնվող դպրոցներում ևս կան լավ մասնագետներ, որ մեր մարզերի բնակչությունը ևս շատ կարևորում և գնահատում է մեր աշակերտների գիտելիք ձեռք բերելու անհրաժեշտությունը: Իհարկե, «Կենգուրու»-ին և «Մեղու»-ին մասնակցողների թիվն էլ որոշակի ավելացել է, բայց, քանի որ այստեղ մենք գրեթե հասել ենք այն մակարդակին, որ բոլորն են մասնակցում, թվի մասին խոսք լինել չի կարող: Ուրախ եմ, որ մրցանակակիրները բավականաչափ շատ են:

Սիրելի՛ աշակերտներ, սիրելի՛ երիտասարդներ, սիրելի՛ երեխաներ, դուք վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի խնայելու, որպեսզի դուք գիտելիք ստանաք, որպեսզի կատարելագործեք, ավելացնեք ձեր պաշարը և դառնաք լավ մասնագետներ, Հայաստանի Հանրապետությունը շատ լավ քաղաքացիներ, լավ մարդիկ:

Չգիտեմ, որքանով եք տեղյակ, բայց հաստատապես ասեմ, որ մենք մեր պետական բյուջեի առյուծի բաժինը հատկացնում ենք հայկական բանակին՝ մեր պաշտպանությանն ու կրթությանը: Բացի դրանից, դուք գիտեք, որ գործում է և հաջողությամբ է գործում «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն բուհերում սովորող ազգությամբ հայ ուսանողներին և, իհարկե, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Խորին շնորհակալություն ձեզ, սիրելի՛ երեխաներ, մեզ այսպիսի ուրախություն պարգևելու համար: Խորին շնորհակալություն մեր ուսուցիչներին, ձեր ծնողներին, ովքեր կարողացել են ձեզ գիտելիք տալ և շատ ճիշտ դաստիարակություն: Ուզում եմ մի փոքր գաղտնիք բացել՝ օտարերկրյա պետությունների, միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ու նաև հաջողության հասած, այսինքն` շատ հայտնի մարդկանց հետ զրուցելիս հաճախ անհրաժեշտ է լինում շատ կարճ ներկայացնել մեր ժողովրդին, մեր երկիրը, և այդ կարճ ներկայացումը պետք է լինի այնպիսին, որպեսզի զրուցակցիդ մոտ այդ պատկերը տպավորվի ու միշտ մնա: Եվ հավատացեք՝ ես առաջին հերթին միշտ օրինակ եմ բերում մեր աշակերտների հաջողությունները առարկայական օլիմպիադաներում: Խոսում եմ նույն հպարտությամբ, ինչպիսի հպարտությամբ խոսում եմ հայկական բանակի մասին, ինչպիսի հպարտությամբ խոսում եմ հայ շախմատիստների ձեռքբերումների մասին: Ես ակնկալում եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ դուք կվերադառնաք այս դահլիճ արդեն որպես «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ, կվերադառնաք այս դահլիճ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտնականների համար սահմանած մրցանակների ասպետներ:

Հորդորում եմ ձեզ՝ եղե՛ք լավատես: Ես համոզված եմ, որ դուք վերադառնալու եք այս դահլիճ, համոզված եմ, որ դուք ձեր այս թերևս առաջին լուրջ հաջողությունները զարգացնելու եք: Դրա համար կան բոլոր պայմանները: Գիտելիքը բարիք է, և այդ բարիքը պետք է օգտագործվի բարի գործերի համար: Հավատացեք, որ չարությամբ որևէ լավ գործ հնարավոր չէ անել: Չարությամբ ձեռք բերված նույնիսկ հաղթանակները շատ կարճ կյանք ունեն: Գիտելիքը շատ կարևոր նախապայման է լավ ու բարի մարդ, լավ քաղաքացի դառնալու համար: Ուզում եմ, որ դուք կյանքում լինեք հաստատակամ և լավատես, որովհետև առանց հաստատակամության, առանց լավատեսության, ուղղակի անհնար է հաջողության հասնել: Մենք բոլորս հպարտանում ենք ձեզնով: Հպարտանում ենք, որովհետև հաջողությունները, որոնց դուք հասնում եք, խոսում են այն մասին, որ բոլոր ձեռքբերումների աղբյուրն աշխատանքն է, ուսումնառությունը և գիտելիքի նկատմամբ ծարավը: Եվ մեր ուժը հե՛նց դրանում է: Մեր ուժը բնության բարեհաճության արդյունքում օգտակար հանածոներ ունենալու մեջ չէ: Մեր ուժը կայանում է ձեզ նման երիտասարդների ու երեխաների մեջ:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ»,-ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:27
Կրակոցներ Արարատի մարզում
Նոյեմբերի 16-ին, Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
21:15
Տղաները կարողացան կատարել հանձնարարությունը.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Հանդիպման մեկնարկին խաղն այնքան էլ հաջող չէր ստացվում, բայց կարողացանք փոփոխություններ կատարել խաղի ընթացքում ու հանգստի ժամանակ և...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը  Ռիգայում Լատվիայի թիմին հաղթեց 2:1 հաշվով։ 48-րդ րոպեին հանդիպման հաշիվը...
Աղբյուր` Panorama.am
19:23
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը, կան վիրավորներ
Նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 24-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած...
Աղբյուր` Panorama.am
19:11
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախաձեռնվել է ընդլայնված կազմով հանդիպում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում` հստակ...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սյունիքում 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Արդեն 2 ժամից ավելի է՝ Աղվանի - Տաթև ավտոճանապարհին առկա մերկասառույցի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին
ԱՄՆ ներկայացուցիչ Օգյուստ Փֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևը, մոռանալով իր պետության բազմամիլիարդանոց ռազմական գնումները,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրերից, պիտակներից. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է «Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը եղել և մնում է Հայաստանի կառավարությունը. Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան տեսաուղերձում նշում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական...
Աղբյուր` Panorama.am
14:39
Աբխազիայում ցուցարարները կառավարության մոտ կայանված զինտեխնիկան վերադարձրել են ՊՆ-ին
Սուխումում ցուցարարները կառավարական համալիրի մոտ կայանված տեխնիկան վերադարձնում են Աբխազիայի պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին Աբխազիայից...
Աղբյուր` Panorama.am
14:24
Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը.Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ ուսանողներ, այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Խոշոր ավտովթար Պարտիզակի խաչմերուկում
   Նոյեմբերի 16-ին ժամը 10։30-ի սահմաններում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը,...
Աղբյուր` Panorama.am
12:54
Նիկոլ Փաշինյանը լիալուսնի լույսի ներքո հեծանիվ է վարել ծննդավայրում
Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևանից լիալուսնի լույսի ներքո հեծանիվով հասել է Ենոքավան, հետ եկել։ Հեծանիվ վարելու և Աննա Հակոբյանի հետ Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Զինծառայողների համար հասարակական տրանսպորտն անվճար է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսան
Երևանի քաղաքապետաի մամուլի քրատուղար Հայկ Կոստանյանը գրում է, որ համաձայն զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 66-րդ...
Աղբյուր` Panorama.am
10:32
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ կրակոցների տակ դիմել է փախուստի
Նոյեմբերի 6-ին, ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը. Եղիշե Մելիքյան
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրում է. «Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
23:00
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
22:24
Գավառ-Մարտունի ավտոճանապարհի այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Իմնեմնիմի» փոդքասթի հյուրն է Բագրատ Սրբազանը
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հյուրն է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ ...
Աղբյուր` Panorama.am
22:00
FAF. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Լատվիա-Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
«Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով»
Աղբյուր` Panorama.am
21:46
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։  Լարիս մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
21:26
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն...
Աղբյուր` Panorama.am
20:20
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա խաղում երկրպագուների աջակցությամբ կփորձենք հասնել հաղթանակի.Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Լավ է, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}