Սիրիայի երեք շրջանում 48 ժամյա հրադադար է հաստատվել
Սիրիացի ապստամբները, Սիրիայի բանակը և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները համաձայնվել են 48 ժամյա հրադադար հաստատել Զաբադանի քաղաքում ու Իդլիբ նահանգի շիական երկու գյուղերում: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Հրադադարը ուժի մեջ է մտնելու օգոստոսի 27-ին տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին:
Նմանատիպ հրադադար այս ամիս կրկին հաստատվել էր նույն շրջաններում՝ Իրանի ու Թուրքիայի օգնությամբ, սակայն խախտվեց շատ կարճ ժամանակում:
Հրադադարի նպատակն է ապստամբներին դուրս բերել Զաբադանիից, իսկ քաղաքացիներին՝ երկու գյուղերից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան