Տնտեսություն 11:17 28/08/2015

Եթե այս տեմպերով շարունակենք, ՓՄՁ-ների 50 տոկոսը կփակվեն. Գագիկ Մակարյան

«Եթե փոքր ու միջին ձեռնարկությունները էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց ևս խոշորի օրինակով չսուբսիդավորվեն կառավարության կողմից, ապա փոքր բիզնեսը կանգնելու է փակվելու վտանգի առաջ»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 13-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց` կառավարությունը չի պատրաստվում իր վրա վերցնել էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը խոշոր բիզնեսի համար: Մինչ ՀԷՑ-ում ընթացող աուդիտի ավարտը կառավարությունը ստանձնել է սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Հովիկ Աբրահամյանը նաև հայտարարեց, որ ՓՄՁ-ների հարցը պետք է քննարկի Նախագահի հետ:

Նշենք, որ ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչները պարզել են, որ նախկին 41.85 դրամի փոխարեն օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժամի համար պետք է վճարեն 48.78 դրամ:

Գագիկ Մակարյանը կարծում է, որ այս որոշումը բացասական ազդեցություն կթողնի ՓՄՁ-ների վրա: Ըստ նրա՝ մեկ տարվա ընթացքում թանկացած գազի, էլեկետրաէներգիայի գները առաջին հերթին ազդում են փոքր և միջին բիզնեսի վրա. «Թանկացումները բիզնեսի եկամտաբերությունը նվազեցնում են, հետևաբար՝ բիզնեսը կկորցնի իր վճարունակությունը»:

Այս ամենին զուգահեռ, Գ.Մակարյանը գտնում է, որ ՓՄՁ-ները ապրանքները գրեթե չեն թանկացնի. «Առանց այն էլ ազգաբնակչությունն անվճարունակ է, էլ ուր թանկացնեն: Կարծում եմ՝ փոքր և միջին ձեռնարկությունները լուռ ու մունջ ցավը իրենց մեջ կրելով, աստճանաբար վճարունակությունը կկորցնեն, ինչ էլ իր հերթին կբերի ՓՄՁ-ների փակմանը: Մեկ կամ երկու տարի հետո մենք կտեսնեք, որ մեծ թվով ընկերություններ այլևս չեն գործում»:

Տնտեսագետի խոսքերով՝ Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ են հարկավոր, հակառակ դեպքում, երկիրը տնտեսական լուրջ խնդիրների առաջ կկանգնի:

Գ.Մակարյանը նաև տեղեկացրեց, որ անցկացված հարցումների համաձայն՝ Հայաստանում 45%-ը պետության քաղաքականությունը ՓՄՁ-ների նկատմամբ անբավարար է գնահատել: Հարցվածների 53%-ը նշել է, որ առևտրի ոլորտում տեղի է ունեցել անկում, 81%-ը իրենց վիճակը համարել է անբավարար, ինչը նշանակում է, որ նրանք գնում են դեպի փակման:

«ՓՄՁ քաղաքականությունը 180 աստիճանի բարելավման կարիք ունի»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հարցման արդյունքները մեկ անգամ ևս հաստատում են՝ բիզնեսը չի կարող նման միջավայրում գոյատևել:

Ըստ նրա՝ պետք է առողջ միջավայր լինի, որ բիզնեսը զարգանա: Գ.Մակարյանը կարծում է, որ եթե այս քաղաքականությունը շարունակվի, ապա ավելի շատ ՓՄՁ-ներ կփակվեն: Նրա խոսքերով՝ եթե 1-1,5 տարվա ընթացքում փակվել է 18 հազար փոքր և միջին ձեռնարկություն, ապա այս տեմպերով շարունակելու դեպքում՝ երկու-երեք տարի հետո ՓՄՁ-ների 50 տոկոսը կփակվեն:

Գ.Մակարյանը նաև արդարացի չի համարում այն, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը, կառավարությունն իր վրա է վերցրել օգոստոսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը, քանի որ, ըստ նրա, ավելի հրատապ ծրագրեր կան, որոնք կարելի էր սուբսիդավորել: Մասնավորապես, Գ.Մակարյանը, առաջարկում է այդ գումարները ծախսել երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար:

«Այսօր Գյումրիում արդեն երկրորդ սերունդն ապրում է տնակներում: Ավելի լավ է՝ այդ 4 հազար ընտանիքներին բնակարաններ տրամադրեին: Դա ավելի բարոյական է, քան էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը»,- ասաց նա:

Գ.Մակարյանի հաշվարկներով՝ պետության կողմից 7 դրամ սուբսիդավորման ընդհանուր գումարը երեք ամսում կազմելու 11 մլն դոլար, իսկ այդ գումարով հնարավոր էր շենքեր կառուցել և մարդկանց բնակարաններով ապահովել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշnց է եղել. Սիմիդյանը ականատես չի եղել
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:07
Աշոտ Ղազարյան. Ուզում եմ իմ Հրանտ Թոխատյանը՝ իմ ազնիվ, անկեղծ, բարի ընկերը, նորից ուրախացնի մարդկանց
ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանին 67-ամյակի առիթով. «Ես իմ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}