Քրգործ` հայ-ադրբեջանական շփման գոտու մերձակա հատվածում դիտավորությամբ հրդեհ առաջացնելու դեպքերով
Ադրբեջանի հանրապետության անհայտ քաղաքացու /քաղաքացիների/ կողմից ազգային ատելության` անբարյացակամության, մարդկանց պատմականորեն ձևավորված ընդհանրության նկատմամբ թշնամանքի շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության տարածքում` հայ-ադրբեջանական շփման գոտու մերձակա հատվածում դիտավորությամբ հրդեհ առաջացնելու և համընթաց քամու գործոնով պայմանավորված` դիտավորությամբ ԼՂՀ քաղաքացիների դաշտեր ուղղորդելու հետևանքով, 2015թ. հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հրկիզվել և այրվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչական տարածքում և նույն շրջանի վարչական տարածքի «Գյուլյուջա» կոչվող տեղամասում պետական պահուստային ֆոնդի, վարձակալված և սեփականաշնորհված կարգավիճակում աշնանանացան ցորենի և գարու դաշտերը, ինչպես նաև պտղատու ծառեր:
ԼՂՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, հրկիզման հետևանքով ԼՂՀ մի շարք քաղաքացիների պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 110.110.160 ՀՀ դրամ գույքային վնաս:
Մասնավորապես` Մարտակերտ քաղաքի Նալբանդյան փողոցի 6-րդ տան բնակիչ Սուրեն Պետրոսյանին պատճառվել է 4.612.500 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս, Մարտակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի 51-րդ տան բնակիչ Միքայել Օհանջանյանին պատճառվել է 954.960 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս և այլն:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու /քաղաքացիների/ կողմից ենթադրյալ կատարված, ԼՂՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական խմբի կողմից 15.08.2015թ. հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործոով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջդատախազությունը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում