Ռուսաստանում ռուբլու անկումը անշարժ գույքի շուկայում աշխուժություն է առաջացրել
Ռուսական ռիթելորները նշում են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում բնակարանային շուկայում գնորդների թվի զգալի աճ է նկատվում: Չի բացառվում, որ ինչպես նախորդ տարվա ավարտին, այս տարի էլ ռուբլու անկումը բնակարանային շուկայում պահանջարկի աճ առաջացնի: Այս մասին գրում է Finanz.ru-ն: Սակայն փորձագետները կարծում են, այսպիսի պահանջարկ, ինչպիսին 2014-ի դեկտեմբերին էր, երբ վաճառքի ծավալները հասել էին 100 տոկոսի, չի լինի, այլ մի շարք գնումների քանակը կավելանա 10-15 տոկոսով:
«Մորտոն» ընկերության ներկայացուցիչ Իգոր Լադիչուկը հայտնել է, որ անցած երկու շաբաթների ընթացքում գործարքների թիվն աճել է 15 տոկոսով, իսկ պոտենցիալ գնորդների զանգերի թիվը՝ 15 տոկոսով:
Գնորդների զանգերի թվի աճ է գրանցվել նաև Rose Group ընկերությունում, սակայն դա դեռ չի ազդել վաճառքի դինամիկայի վրա:
«Լիդեր» ընկերությունում նույնպես նշել են, որ իրենց դիմողների թիվն աճել է գրեթե 15 տոկոսով:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014-ի նոյմեբեր-դեկտեմբեր ամիսներին դոլարի նկատմամբ ռուբլու անկումը պահանջարկ էր առաջացրել նորակառույց շենքերի նկատմամբ:
Այժմ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին նախորդ տարվա ավարտին էր: Երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է գրեթե 13 տոկոսով:
«Ինկոմ-Նեդվիժիմոստի» ընկերության ղեկավար Սերգեյ Շլոմի հաշվարկներով, ովքեր մայիսին ռուբլին փոխել էին դոլարով, և դա բավական էր մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելու համար, հիմա կարող են այն վերածել ռուբլու և ձեռք բերել երկու սենյականոց բնակարան: Նրա խոսքերով նախորդ տարվա ավարտին գնումների 20 տոկոսը կատարվում էին ներդրողները, ովքեր բնակարանային խնդիր չունեիմ այլ ուղղակի պետք է անհրաժեշտ էր պահպանել իրենց խնայողությունները արժեզրկմումից:
«Այժմ նման գնորդներ չկան, նրանց փոխարինում են նրանք, ովքեր պետք է բնակարանային խնդիր լուծեն»,- կարծում է Շլոման:
Նախորդող հրապարակում՝
Ռուսաստանցիները սկսել են մեքենաներ գնել ռուբլու անկման պատճառով