Թուրքիան Իրանին սահմանակից Յուքսեքովա քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել
«Թուրքիան Իրանին սահմանակից Յուքսեքովա քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Թուրքիայի Հաքքարիի նահանգապետարանը նախօրեին Իրանին սահմանակից (40 կմ) Յուքսեքովա քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ներկայում Թուրքիայի հարավ-արևելյան և արևելյան ավելի քան 111 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի են դարձել իրանական բեռնատար մեքենաների, ավտոբուսների, ինչպես նաև մարդատար գնացքի վրա կատարված հարձակումներ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Իրանի տրանսպորտի գործունեությունը համակարգող բարձրագույն խորհուրդը նախօրեին Իրանի Ցամաքային տրանսպորտի և բեռնափոխադրումների կազմակերպությանը կարգադրել է, որպեսզի Եվրոպա բեռներ փոխադրելիս Թուրքիայի փոխարեն ընտրել Հայաստանի և Ադրբեջանի տարածքները: