Կոչ անենք աշխարհի հայերին նպաստել Արցախի բարգավաճմանը. սոցիոլոգ
Ղարաբաղցին այսօր հավատում է, որ դա իր հողն է, իր պետությունն է և բնակչությունն այնտեղ աճում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն՝ անդրադառնալով Արցախի հանրապետության 24-ամյա անկախությանը:
«Արցախն այսօր ունի արդյունաբերություն, դա նշանակում է, որ երկիրն ապրում է: Ուղղակի այս լարված իրավիճակի լուծումը կմնա դեռ հաջորդ սերունդներին էլ: Մեր բարոյական պարտքն է պաշտպանել Արցախում մեր էթնոսը»,-նշեց սոցիոլոգը:
Նրա խոսքերով՝ ղարաբաղցիներին ավելի կազմակերպված օգնություն է պետք. «Ռուսաստանում կան ունևոր, պաշտոնյա հայեր, որոնք ղարաբաղցի են, նրանք պետք է օգնեն: Պետք է աջակցել Ղարաբաղի անկախությանը: Կոչ անենք աշխարհի բոլոր հայերին օգնել և նպաստել Արցախի բարգավաճմանը»: