Նախկին նախարարը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել. «Առավոտ»
«Առավոտ»-ի տեղեկություններով` աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը կրկին ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել: Թերթի այդ տեղեկությունը հաստատել է ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ-ից դուրս էր եկել 2010 թվականին: Տիկին Զոհրաբյանը պարզաբանել է, որ Գևորգ Պետրոսյանն այն ժամանակ թողել էր կուսակցությունը, քանի որ հասարակական սեկտորում այնպիսի աշխատանքի էր անցել, որը ապակուսակցականություն էր պահանջում:
«Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրել է, որ այս տարիների ընթացքում Գևորգի հետ ընկերական հարաբերություններն իրենք պահպանել են, ավելին, իբրև պրոֆեսիոնալ իրավաբան, նա հաճախ է իր խորհրդատվություններով օգնել ԲՀԿ-ականներին: Այսօր Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ-ին կրկին անդամագրվելու դիմում է ներկայացրել»,-գրում է «Առավոտ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան