Ստամբուլում կառուցված հայկական դպրոցի շենքը շահագործման կհանձնվի այս տարի
Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամը Բաքըրքյոյում հայկական դպրոց է կառուցել, որը 2015-2016 ուսումնական տարվանից կհանձնվի շահագործման: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Hürriyet» թերթին:
Հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը ասել է, որ նոր դպրոցն անհրաժեշտությունն էր:
«Օսմանյան շրջանում Հովհաննես Դադյանի կառուցած դպրոցը շահագործվում էր 171 տարի, այն այլևս չէր բավարարում կարիքները»,- տեղեկացրել է հիմնադրամի նախագահը:
Օզդեմիրի խոսքերով, դպրոցի նոր շենքը ունի սպորտի և խորհրդակցությունների սրահներ, ճաշարան: 2015-2016 թվականից դպրոցում կրթություն են ստանալու 3 տարիքային խումբ՝ ընդհանուր 500 աշակերտ, համալրվելու է ուսուցիչների թիվը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայ համայնքը դպրոցի նոր շենք է կառուցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները