Այս տարի 9-րդ դասարան ավարտածների թվաքանակը կրկնակի պակասել է. Աշոտյան
«Ավագ դպրոցների ցանցն ընդգրկում է հիմնականում խոշոր քաղաքային համայնքները և գյուղական երեք ավագ դպրոց: Ավագ դպրոցներ են գործում նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմում: Ասել, որ ավարտել ենք ավագ դպրոցների հետ կապված գործընթացը, և որ դրանք կայացած են, նույնքան ժամանակավրեպ է, որքան սխալ է հակառակ պնդումը»,-ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
«Մենք ունենք բավականաչափ կայացած, որակյալ և ծրագրին համապատասխան կրթություն մատուցող ավագ դպրոցներ: Դրանց կողքին ունենք դպրոցներ, որոնք դեռևս չեն կայանում»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ ներկայումս կարևորագույն կրթական փաստաթղթեր են մշակվում:
ԿԳ նանխարարը նշել է, որ հաջորդ կարևորագույն հարցը հանրակրթության բովանդակության վերանայման, արդիականացման, ծրագրերի բեռնաթափման գործընթացն է, որը առաջիկայում պետք է լուծվի Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին: Նախարարն անդրադարձել է նաև 12-րդ դասարանում կարգապահության և աշակերտների հաճախումների խնդրին՝ ընդգծելով, որ ավագ դպրոցում 80-120 ժամն է բացակայությունների թույլատրելի սահմանը:
Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ 2006 թվականին իրականացված կրթական բարեփոխումների հետևանքով այս տարի 9-րդ դասարան ավարտածների թվաքանակը կրկնակի պակասել է, որի հետևանքով ավագ դպրոցները կունենան որոշակի խնդիրներ:
«Այս պարագայում եթե անխուսափելի են ուսուցիչների կրճատումները, ապա դրանք պետք է չկրեն զանգվածային բնույթ և լինեն բացարձակ օբյեկտիվ, հատկապես կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին պետք հայտնենք մեր շնորհակալությունը, որպեսզի նրանք տեղը զիջեն երիտասարդ կադրերին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ըստ որոշ ուսումնասիրությունների՝ մեր երկիրն ամենատարեց ուսուցչական կազմ ունեցող երկրներից է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են