Առաջին միջազգային փառատոն` «Հնդկաստանի օրեր Հայաստանում»
Հայ-հնդկական բարեկամություն հ/կ-ն, Միջմշակութային Ուսումնասիրությունների, Ուսուցման և Երկխոսության Միջազգային Կենտրոն հ/կ-ն և «Հավանա» Ռեստորանային Ռամալիրը Հայաստանում Հնդկաստանի դեսպանության բարձր հովանու ներքո օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը կազմակերպում են «Հնդկաստանի օրեր Հայաստանում» առաջին մշակութային փառատոնը:
Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին ժամը 19:15-ին «Հավանա» ռեստորանային համալիրում:
Կազմակերպիչների հաղորդմամբ, փառատոնի նպատակն է ստեղծել Հնդկաստանի հետ միջմշակութային երկխոսության նոր հարթակ` այս երկրի իրական մշակութային արժեքների ճանաչման միջոցով: Փառատոնը կտևի 7 օր` ներկայացնելով Հնդկաստանի մշակութային ամբողջ ներկապնակը:
Ներկա կլինեն ավելի քան 20 երկրների դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ, նախարարություններից և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա