Տարածաշրջան 15:14 29/08/2015

«Foreighn Policy». Կոնգրեսականների՝ Ադրբեջան կատարած ուղևորությունների մասին զեկույցը գաղտնի է պահվում

Ամերիկյան առաջատար «Foreighn Policy» պարբերականի փոխանցմամբ` այդ երկրի ակադեմիական շրջանակները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեղադրանքներ են ուղղել Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովին` Բաքու կատարած կոնգրեսականների այցերի հետ կապված:

Ինչպես նշվում է` Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովից պահանջում են հրապարակել անկախ հետաքննության արդյունքներն այն մասին, թե արդյո՞ք Ադրբեջանը վճարել է մի շարք օրենսդիրների Բաքու կատարած այցի համար և այդ ամենը որքանո՞վ է հակասում Կոնգրեսի ներքին կանոնադրությանը և ԱՄՆ օրենքներին:

Պարբերականը հիշեցնում է, այն բանից հետո, երբ այս տարի «The Washington Post»-ի կողմից հրապարակումներ եղան այն մասին, որ ԱՄՆ մոտ 10 կոնգրեսականներ և Կոնգրեսի 32 աշխատակիցներ Ադրբեջանի հովանավորությամբ այդ երկիր են գնացել, մասնակցել համաժողովների, ինչպես նաև ստացել մոտ 2.500-ից մինչև 10.000 դոլար արժողությամբ նվերներ, Կոնգրեսի անկախ մարմին էթիկայի գրասենյակը հետաքննություն սկսեց: Աղբյուրի փոխանցմամբ, արդեն մայիս ամսին այդ հետաքննության արդյունքները ներկայացվել են Էթիկայի հանձնաժողովին, վերջինս էլ որոշել է, որ կոնգրեսականներն այցեր իրականացնելով և նվերներ ստանալով որևէ օրենքի խախտում թույլ չեն տվել:

Շարունակելով, պարբերականը գրում է, որ հանձնաժողով ներկայացված զեկույցը գաղտնի է մնացել և որևէ կերպ չի հրապարակվել, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում կապված այն բանի հետ, որ օտարերկրյա կառավարությունները ազդեցություն են գործում ԱՄՆ քաղաքականության վրա:

Նկատենք, որ ամերիկյան առաջատար պարբերականների կողմից Միացյալ Նահանգներում Ադրբեջանի լոբբիստական գործունեության, կոնգրեսականներին և այլ գործիչներին գաղտնի ֆինանսավորելու մասին լուրերը վերջին շրջանում մեծ ուշադրության են արժանանում: Մասնավորապես` նույն «Foreighn Policy» պարբերականի կողմից այս տարվա հունիս ամսին հրապարակված այս թեմայի հետ կապված անդրադարձում ներկայացվում է Ադրբեջանի լոբբիստական գործունեությունը առ այն, թե ինչպես է «Ալիևի ռեժիմը Վաշինգթոնում իրեն վաճառում որպես ԱՄՆ-ին բարեկամորեն տրամադրված և պրոգրեսիվ ռեժիմ»:

Վերոնշյալ հրապարակումից պարզ է դառնում, որ Ադրբեջանի կառավարությունը և վերջինիս հետ ասոցացվող կառույցները 2014 թվականի վերջի տվյալներով մոտ 4 մլն դոլար են ծախսել «վերլուծական հանրության և օրենսդիրների շրջանում ագրեսիվ լոբբինգ անելու համար»:

Նշվում է, որ Ադրբեջանի օգտին Վաշինգթոնում լոբբինգ անող հիմնական կառույցը «Podesta group» լոբբիստական կազմակերպությունն է, որի ծառայությունների համար ամսեկան վճարը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը այս տարվա փետրվարից սկսած 50.000 դոլարից դարձրել է 75.000 դոլար:

Ադրբեջանի կողմից լոբբիստական աշխատանքները համակարգելու գործում գլխավոր դերակատարումը վերապահված է «Ադրբեջան-Ամերիկա ալիանս» կազմակերպությանը, որի ղեկավարը, աղբյուրի փոխանցմամբ, «Անար Մամադովն է` Ադրբեջանի տրանսպորտի կոռումպացված նախարարի որդին»: 

Ինչպես նշում է պարբերականը, այս կառույցները իրենց գործն անում են բազմաթիվ կոնգրեսականների և վերլուծաբան փորձագետների միջով, ովքեր տարբեր կապերով կապված են նախ ամերիկյան լոբբիստական կառույցների և ապա Ադրբեջանի իշխանամետ կառույցների հետ:

«Foreign Policy»-ն նկատում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ում իրեն լոբբինգ անող արտասահմանյան թոփ 10 կառավարությունների մեջ է մտնում, բայց եթե մյուսների դեպքում ինչ-որ կերպ հասկանալի է, թե նրանք ի վերջո ինչի են հասնում Կոնգրեսի սրահներում և կուլիսներում, ապա Ադրբեջանի դեպքում պատկերն այլ է: Ըստ պարբերականի` ամեն ինչ պարզ է դառնում, երբ այս կամ այն կոնգրեսականը ջերմեռանդ գովերգում է Ադրբեջանին` որպես «զարգացող», «բարեկամորեն տրամադրված» կամ «ժողովրդավարություն», բայց հաջորդ իսկ պահին այդ երկրից ստացվում է մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին փաստարկված տեղեկություններ:

Պարբերականը նաև տարօրինակ է համարում, որ ԱՄՆ կոնգրեսականները գովերգում են Ադրբեջանին ինչ-որ գումարների դիմաց, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյաները ԱՄՆ-ին մեղադրում են իրենց ներքին գործերին միջամտելու, երկրում ռեժիմի փոփոխություն նախապատրաստելու և այլ մութ քայլերի համար` ցուցաբերելով բացահայտ հակաամերիկյան հռետորաբանություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am
15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}