Օսկանյանն առաջիկա օրերին կհայտարարի նոր կուսակցության մասին. «Հրապարակ»
Չնայած համառ լուրերին, թե Վարդան Օսկանյանին չի հաջողվում նոր կուսակցությունը ձևավորել, երեկ «Հրապարակ»-ը տեղեկություն է ստացել, որ նա առաջիկա օրերին կհայտարարի նոր կուսակցության մասին։
Թերթը հիշեցրել է, որ ի սկզբանե տեղեկություն տարածվեց, թե Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել ԲՀԿ խմբակցության անկախ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ միասին։ Ապա լուրեր շրջանառվեցին, թե ծրագիրը տապալվել է։
«Եթե այս ծրագիրը, ի վերջո, կյանքի կոչվի, դավանափոխ եղած ԲՀԿ-ից նոր «արտագաղթ» կարձանագրվի դեպի առավել արմատական կուսակցություն, որը դեմ է սահմանադրական փոփոխություններին և նախագահականի հետ սիրախաղերին: «Արտագաղթողների» թվում կլինեն, հավանաբար, նաև Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը»,-գրում է թերթը և ավելացնում. «Ուշագրավ է, որ մեր հարցին՝ ճի՞շտ է, որ կուսակցություն ստեղծելու մասին առաջիկա օրերին հայտարարելու եք, Վարդան Օսկանյանը երեկ չի հերքել, այլ համբերատար լսել է հարցերն ու ասել. «Ես հիմա շատ զբաղված եմ, չեմ ուզում խոսել»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան