Աշոտյանի երկրորդ որդին ևս սովորելու է ոչ պետական դպրոցում. ՀԺ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իր կրտսեր որդին նույնպես սովորելու է ոչ պետական դպրոցում: Այս տարի նա կհաճախի առաջին դասարան և ինչպես եղբայրը՝ «Այբ» դպրոցում:
«Նախարարը, սակայն, չի ընդունել, որ իր այդ ընտրությունն արդեն իսկ վերաբերմունք է պետական դպրոցների նկատմամբ և պնդել է, որ Հայաստանում կան բազմաթիվ լավ դպրոցներ ու դասվարներ: Նշենք, նաև, որ «Այբում» տարեկան ուսման վարձը 2,5 միլիոն դրամ է: Նախարարը մեղմացուցիչ հանգամանք է բերել՝ ասելով, որ երկրորդ երեխայի դեպքում զեղչեր են կիրառվելու»,-գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան