ՈՒԵՖԱ-ն՝ Ադրբեջանում անցկացվող խաղին Հենրիխ Մխիթարյանի մասնակցելու մասին
Նախօրեին Մոնակոյում կայացել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մամուլի ասուլիսը: Ըստ sport-express.ru-ի, հնչած հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Պատասխանելով հարցին, թե՝ «Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական «Գաբալի» հետ։ «Բորուսիայում» է խաղում հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը: Ի՞նչ անի նա այս իրավիճակում և ինչպե՞ս կվարվի ՈւԵՖԱ-ն», Պլատինիի փոխարեն կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն ասել է. «Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից և ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի»:
eurosport.ru-ն հաղորդում է, որ «Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին Ադրբեջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան