«Non-stop»-ի տրամաբանական շարունակությունը՝ «Mosfilm»
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Non-stop» ծրագրի շրջանակում այս անգամ ներկայացնելու է «Mosfilm Non-stop»:
«Hollywood, Cartoon և Hayfilm Non-stop-ի տրամաբանական շարունակությունը պետք է լիներ Mosfilm-ը»,- Panorama.am-ի հետ զրուցում ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Mosfilm Non-stop» ծրագիրը ներկայացվելու է դեկտեմբերի 20-21-ին:
Հիշեցնենք, որ Երիտասարդական նվագախումբը 2012-ից իրականացնում է Non-stop ծրագիրը, որի ընթացքում հնչել են հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքները՝ «Hollywood Non-stop»: Այնուհետև հանդես է եկել «Cartoon Non-stop» համերգաշարով, որի ընթացքում հնչել են հայտնի մուլտֆիլմերի սաունդթրեքները: Նախորդ տարի նվագախումբը ներկայացրել է «Hayfilm Non-stop», որի ընթացքում հնչել են հայկական ֆիլմերի երաժշտություն:
Ս. Սմբատյանը նաև տեղեկացրեց, թե 2016-ին այս ծրագրի շրջանակներում ինչ են նախատեսում. «Ներկայացնելու ենք դասական կոմպոզիտորների՝ Բեթհովեն, Բախ, Մոցարտ, Մենդելսոն, Խաչատուրյան և ուրիշների գործերը, որոնք հնչում են հոլիվուդյան ֆիլմերում, բայց գրված չեն հենց այդ ֆիլմերի համար, այլ ավելի շուտ են գրված, այդ ֆիլմերոմ օգտգագործվել են: Շատ են դեպքերը, երբ մարդիկ տվյալ ֆիլմը դիտում են մի քանի անգամ, ֆիլմում հնչած երաժշտությունը շատ են սիրում, բայց չեն իմանում, որ դասական կոմպոզիտորի ստեղծագործություն է: Պետք է ճիշտ ներկայացնել»:
Սմբատյանն ընդգծեց, որ «Non-stop» ծրագիրը փոփ երաժշտություն չէ, այլ երաժշտություն է, որ ստեղծել են դասական կոմպոզիտորները: Նա նաև տեղեկացրեց, որ նվագախումբը «Non-stop» ծրագրով սեպտեմբեր-հոկտեմբերին ներկայանալու է նաև մարզերում:
«Հանդես ենք գալու «Hollywood Non-stop»-ով: Երբեք մեր մարզերի բնակիչներին ինչ-որ ծրագրային փաթեթ չի առաջարկվել: Սակայն նրանք դրա կարիքն ունեն: Մենք սկսում ենք պարզ դասականից: Այս ծրագիրը ներկայացնելով, երկու-երեք տարվա ընթացքում կներկայացնենք ավելի խիստ դասական երաժշտություն՝ ավելի պատրաստված ունկնդրի համար»,- ասաց Ս. Սմբատյանը:
Դիրիժորի խոսքով, հայաստանյան մշակութային կյանքը բավականին ակտիվ է, հագեցած, սակայն հիմնականում Երևանում են տեղի ունենում մշակութային իրադարձությունները:
«Դա օբյեկտիվ պատճառ ունի՝ մարզերում չկան համերգասրահներ, դահլիճներ, բայց մարզերի բնակիչները սպասում են, կարիք ունեն լավ երաժշտության, լավ արվեստի: Մենք մեր կոլեկտիվով ուզում ենք շտկել այդ վիճակը, լրացնել բացը»,- նշեց Ս. Սմբատյանը:
Նա նաև հայտնեց, որ «Hollywood Non-stop»-ը դեկտեմբերին մեկ անգամ էլ Երևանում է ներկայացվելու, քանի որ դրա պահանջը կա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան