Միջազգային կինոփառատոնում Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր»-ը Գրան պրիի է արժանացել
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացել է Գրան պրիի: Այս մասին տեղեկանում է փառատոնի պաշտոնական կայքից:
Նշենք, որ փառատոնը կայացել է օգոստոսի 21-28-ը: Հայաստանն առաջին անգամ է մասնակցել այս փառատոնին: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 9 ֆիլմ: Սախալինի «Աշխարհի ծայրը» միջազգային 5-րդ կինոփառատոնի ժյուրին գլխավորել է իրանցի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը:
«Մոսկվիչ, իմ սեր»-ը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և տաղտուկ կյանքով ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին: Համոն թաքուն երազանք ունի. ձեռք բերել «մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «մոսկվիչ» են վաճառում:
«Մոսկվիչ, իմ սեր» կինոնկարը (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան) այս տարի մասնակցել է նաև երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, արժանացել երկու մրցանակի՝ «Ֆիպրեսի մրցույթ» և «Էկումենիկ մրցույթ» անվանակարգերում:
Նախորդող հրապարակումներ՝
«Մոսկվիչ, իմ սեր»-ը սերնդի ողբերգության պատմություն է. Արամ Շահբազյան
Սախալինի կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է իրանցի ռեժիսորը
Արամ Շահբազյանի ֆիլմը՝ Սախալինի կինոփառատոնում. ռուս բլոգերի վերլուծությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան