Շիրակի մարզպետի հորդորը՝ տնօրեններին. Խուսափել գործ տվողի կարգավիճակում հայտնվելուց
Գյումրու շուրջ երկու տասնյակ դպրոցների տնօրենների ու Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ուսուցիչներին հորդորել է խուսափել մեղմ ասած գործ տվողի կարգավիճակում հայտնվելուց:
«Իրականացնել ցանկացած աշխատանք, հատկապես դժվար երեխաների հետ խնդիրները ճիշտ լուծելու ուղղությամբ: Չզլանալ, աշխատել մինչև վերջ, եթե ինչ որ բան չի ստացվի, նոր դիմել ոստիկանության օգնությանը»,-ասել է մարզպետը:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանն իր հերթին հավաստիացրել է, որ տարվող և ոչ մի անհատական աշխատանք, չի ստանա հնչեղություն, երեխայի և վերջինիս ծնողի շահերից բխելով, բայց կլինի շատ լուրջ և հետևողական աշխատանք նման երեխաների և նրանց ընտանիքների հետ:
«Չկա դժվար երեխա, հետևողական յուրաքանչյուր աշխատանք, տալու է իր դրական արդյունքը, թեկուզ շատ փոքր, եթե արդյունք չկա, ուրեմն նման մարդու տեղն այլևս հասրակության մեջ չէ»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են