ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Սիրիայում և Իրաքում սեռական բռնությունը որպես պատերազմի մարտավարություն կիրառելը
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում և Իրաքում որպես պատերազմի մարտավարություն սեռական բռնություններ, մասնավորապես բռնաբարություններ, սեռական ստրկություն և ստիպողաբար ամուսնություններ կիրառելը՝ կոչ անելով հակամարտող բոլոր կողմերին քայլեր ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը նմանատիպ նողկալի գործողություններից պաշտպանելու համար: Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:
Օգոստոսի 28-ի երեկոյան ընդունված հայտարարության մեջ ԱԽ-ն հիշեցրել է, որ սեռական բռնությունները զինված հակամարտությունների պայմաններում հավասարեցված են ռազմական հանցագործություններին և «Ժնևի կոնվենցիա կոպիտ խախտում» են համարվում:
ԱԽ անդամները կոչ են արել միջազգային հանրությանը միասնական մնալ նման հանցագործություններ կատարողներին պատժելու գործում՝ միաժամանակ նշելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորումը կնպաստի սեռական բռնության դեմ պայքարին: