Սիրիայի հայկական վարժարանները պատրաստվում են նոր ուսումնական տարվան
Սիրիայի հայկական վարժարանները նախապատրաստվում են 2015-16 թթ. ուսումնական տարվան: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Ըստ աղբյուրի, Հալեպում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Երկու օր առաջ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի Մոկամպո շրջանը, արձանագրվել էին զոհեր, վիրավորներ, նյութական մեծ վնասներ:
Այնուհետև Նոր գյուղ շրջանի բանջարեղենի շուկայի մոտ հրթիռ էր ընկել, շենքը փլուզվել էր: Զոհեր չէին եղել: Հրթիռներ էին արձակվել ևս երկու շրջանում:
Ըստ աղբյուրի, ջուրը հասանելի է քաղաքի գրեթե բոլոր շրջաններում, էլեկտրաէներգիան երկու օրվա ընթացքում մեկուկես ժամով է միայն միացել, իսկ համացանցային ծառայությունը մինչև այժմ խափանված է մնում: